
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Տոտենհեմին» 38 մլն եվրո վճարել Պոչետինոյի համար

Իսկ Սուլշերի հաջողություննե՞րը:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նյութական ներդրում կատարել Պոչետինոյին «Տոտենհեմից» բերելու համար:
Ինչպես հաղորդում է Standard-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է վճարել «Տիտենհեմի» հետ Պոչետինոյի պայմանագրով նախատեսված կոմպենսացիան՝ 38 մլն եվրոյի չափով (4 տարվա համար): Մանչեսթերյան ակումբում մինչև 2018-19թթ. մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ուլե-Գունար Սուլշերը:
Մաուրիսիոն մարզում է «Տոտենհեմը» 2014 թվականից: Որպես «Տոտենհեմի» մարզիչ՝ արգենտինացի մասնագետը դարձել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ 2017թ. ապրիլին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը