Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը կրկին հանրությանը ներկայացել է բաց հագուստով

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը եկել է բաց հագուստով: Միջոցառումից լուսանկարները հայտնվել են Perezhilton պորտալի Instagram-օգտահաշվում։

Արարողության համար, որը փետրվարի 17-ին կայացել է Լոս-Անջելեսում, հեռուստաաստղն ընտրել էր սեւ զգեստ՝ ֆրանսիացի դիզայներ Թիերի Մյուգլերի 1998 թվականի գարնանային հավաք էին ծածկում կուրծքը:

«Քիմ Քարդաշյանը գեղեցիկ կուրծք ունի, եւ նա սիրում է դրանով պարծենալ: Դրանում ոչ մի վատ բան չկա: Իմ միակ դժգոհությունն այն է, որ չափազանց շատ է կուրծքը քողարկող գործվածքը»,- նկարագրության մեջ կատակել են գրառման հեղինակները:

«Նա այդ զգեստն հագել էր, որպեսզի երկրպագուները բամբասելու թեմա ունենան: Եթե դու իսկապես գեղեցիկ ես, ապա քեզ հարկավոր չէ մերկանալ դա ապացուցելու համար: Դա թող ննջարանի համար»,-հորդորել են օգտատերերը:

«Էլի ու Էէի փորձում է մեզ շփոթահար վիճակի մեջ գցել, բայց մենք նման բան արդեն շատ անգամ ենք տեսել: Դա այն ամենն է, ինչ նա կարող է առաջարկել որպես հայտնի, եւ դա է այն, ինչի շնորհիվ նա հայտնի է դարձել»,-քննադատել են մյուսները:

Hollywood Beauty Awards-ը կինոյի, երաժշտության եւ հեռուստատեսության բնագավառում բյութի-ինդուստրիայի ազդեցիկ գործիչների, ինչպես նաեւ կարմիր ուղեգորգի համար հայտնիներին հագցնող ոճաբանների եւ բարձրաշխարհիկ միջոցառումները վավերագրող լուսանկարիչների պարգեւատրման արարողությունն է: Մրցանակը հիմնվել է ամերիկացի լրագրողուհի Միշել Էլիզաբեթի կողմից եւ ամեն տարի անցկացվում է 2014 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս