Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում Facebook-ին մեղադրել են գաղտնիության օրենքների խախտման մեջ

Բրիտանացի պատգամավորները հայտարարել են, որ Facebook-ը «կանխամտածված եւ գիտակցաբար» խախտել է երկրում տվյալների գաղտնիության պահպանման եւ մրցակցությունից պաշտպանության օրենքները, եւ կոչ են արել հետաքննություն կատարել ընկերության նկատմամբ: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի թվային տեխնոլոգիաների կոմիտեի «Ստահոդ նորություններ» զեկույցում:

«Տեղեկատվության կոմիսարի գրասենյակը (ICO – տեղակատվության ոլորտում Բրիտանիայի կարգավորիչ – խմբ.) կոմիտեին հայտնել է, որ Facebook ընկերությունը պետք է զգալիորեն փոխի իր բիզնես-մոդելը եւ աշխատանքի մեթոդները, որպեսզի պահպանի վստահությունը: Փաստաթղթերից, որոնք մենք ստացել ենք Six4Three ընկերությունից, ակնհայտ է դառնում, որ Facebook-ը միտումնավոր խախտել Է ինչպես տվյալների գաղտնիության պահպանման օրենքները, այնպես էլ մրցակցությունից պաշտպանության օրենքները:

ICO-ն պետք է մանրակրկիտ հետաքննություն կատարի Facebook-ի հարթակի աշխատանքի մեթոդների, օգտատերերի տվյալների եւ օգտատերերի ընկերների տվյալների՝ նրա օգտագործման նկատմամբ»,- ասված է հաշվետվությունում:

«Չի կարելի թույլ տալ, որ Facebook-ի նման ընկերություններն իրենց «թվային գանգստերների» պես պահեն Համացանցի աշխարհում՝ իրենց համարելով բարձր եւ օրենքից դուրս»,- նաեւ ասված է զեկույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս