Բաժիններ՝

Չինաստանի ամենածանր մարդը կես տարում նիհարել է 142 կիլոգրամով

Չինաստանի ամենածանր մարդը՝ Վան Խաոնանը, որը կշռում էր 334 կիլոգրամ, կես տարում նիհարել է 142 կիլոգրամով, հասակը բարձրացել է երկու սանտիմետրով, իսկ նրա ոտքը փոքրացել է չորս չափսով. դրան հաջողվել է հասնել ստամոքսի փոքրացման վիրահատության, սննդի նկատմամբ հսկողության եւ ֆիզիկական բեռնվածության շնորհիվ: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Շանդունի նահանգից սերված 19-ամյա երիտասարդի քաշը 2018 թվականին հասնում էր 334 կիլոգրամի: Նույն թվականի մայիսին տեղի բժշկական համալսարանը եւ տասից ավելի հիվանդանոցներ հանրային արշավ են գործարկել «Գտնել առաջին հաստլիկին» խորագրով եւ խոստացել են անվճար բուժել ամենամեծ քաշն ունեցող երեք պացիենտների:

2018 թվականի հուլիսին Վան Խաոնանը ենթարկվել է ստամոքսի փոքրացման վիրահատության, որը տեւել է վեց ժամ: Ավելորդ քաշի պատճառով երիտասարդը լյարդի, սրտի եւ թոքերի հետ կապված խնդիրներ ուներ:

Բժշկի խոսքով՝ պացիենտի վիճակը բարելավվել է: Վան Խաոնանը հայտարարել է, որ՝ ինքն այդ արդյունքներին հասել է սննդի եւ ֆիզիկական բեռնվածության նկատմամբ հսկողության շնորհիվ: Պատանին, որն այժմ կշռում է 192 կիլոգրամ, պլանավորում է քաշը նվազեցնել մինչեւ 100 կիլոգրամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս