
«Սուլշերն արժանի է լինել գլխավոր մարզիչ՝ հաշվի առնելով այն, ինչ ինքն արդեն արել է». Սքոուլզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Փոլ Սքոուլզը կարծիք է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի մասին:
«Ես ոչ մի կասկած չունեմ, որ Սուլշերին պետք է նշանակել թիմի գլխավոր մարզիչ:
Ես գիտեմ, որ շատերի մոտ հարցեր կառաջանան պարտությունից հետո, սակայն դա ՊՍԺ-ի հետ խաղում էր: Պարտվել հնարավոր էր անգամ աշխարհի ամենափորձառու մարզչի հետ, քանի որ ՊՍԺ-ն թոփ-ակումբ է:
Սուլշերն արժանի է լինել գլխավոր մարզիչ՝ հաշվի առնելով այն, ինչ ինքն արդեն արել է:
Ես միշտ գիտեի, որ «Մանչեսթեր Յունայթեդի» այս կազմը շատ ունակություններ ունի: Նա եկավ ժպիտը դեմքին՝ գրկելով ֆուտբոլիստներին: Նա տվեց նրանց ազատություն, և արդյունքները երևում են»,- ասել է Սքոուլզը:
Սիրարփի Աղաբաբյան