
«Որդուս ներկան և ապագան Փարիզում է». Նեյմարի հայր

Նեյմար դա Սիլվան՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը, խոսել է ֆուտբոլիստի ապագայի և Ֆրանսիայում մրցավարների մասին:
Նեյմարի ապագայի մասին
«Նրա ներկան և ապագան Փարիզում է: Դժվար է խոսել ապագայի մասին, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է փոխվել ամեն րոպե: Բայց Նեյմարի ապագան Փարիզն է:
Նա իրոք երջանիկ է: Առաջին տարին ադապտացիայի տարի էր, նոր փորձառության ձեռքբերում:
Հիմա նա իրեն շատ լավ է զգում Փարիզում: Նա ամեն ինչից գոհ է, բացի վնասվածքից, նա աճում է ՊՍԺ-ի հետ»:
Մրցավարների մասին
«Ֆրանսիայի առաջնությունում խնդիրը մրցավարներինն է: Նրանք պետք է պաշտպանեն խաղացողներին:
Մրցավարությունը վատն է: Եթե չեն ֆիքսում խախտումները, դա նմանվում է հակաֆուտբոլի»:
Սիրարփի Աղաբաբյան