
«Ռեալը» միայն մեկ անգամ է հաղթել, երբ Մարսելոն եղել է մեկնարկում

Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոն մեկնարկային կազմում էր Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ խաղում (1:2):
Մադրիդյան ակումբը վերջին 10 խաղերում, որտեղ 30-ամյա բրազիլացին դուրս է եկել դաշտ մեկնարկային կազմում, հաղթել է միայն մեկ անգամ: Դա եղել է «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղը (1:0):
Այս մրցաշրջանում Մարսելոյի հետ մադրիդցիները 6 անգամ պարտվել են, 2 անգամ խաղացել ոչ-ոքի և մեկ անգամ հաղթել:
Նշենք նաև, որ մադրիդցիները հաղթել են բոլոր 8 խաղերում, որտեղ մեկնարկում է եղել Սերխիո Ռեգիլոնը:
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին և պաշտպան Մարսելոն Իսպանիայի գավաթի առաջին կիսաեզրափակչում «Բարսելոնայի» հետ առաջին խաղից առաջ (1:1) զրույց են ունեցել:
Մարզիչը բացատրել է 30-ամյա բրազիլացուն, թե ինչու է վերջերս Սերխիո Ռեգիլոնը դաշտ դուրս գալիս նրա փոխարեն: 22-ամյա իսպանացին ավելի լավ է կատարում Սոլարիի պահանջը` ճնշում գործադրել հակառակորդի վրա:
Մարսելոն հաշվի է առել արգենտինացի մասնագետի խոսքերն ու խոստացել Սոլարիին կորցնել 3 կգ և ավելի լավ պատրաստվել, որպեսզի վերադառնա իր օպտիմալ վիճակին:
Սիրարփի Աղաբաբյան