«Եթե Մարտի 1-ը բացահայտվել է,  բա ո՞ւր է Աղվան Գառնիկիչը». Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ Նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ ուղիղ վենդետա է, սա՝ այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հպարտ քաղաքացու» առջև երդվել էր, որ վենդետա չի լինելու։

«Ո՞ւր է Աղվան Գառնիկիչը, այն մարդը, որ 135 հոգու մտցրեց բանտախցերը, Նիկոլ Փաշինյանը բարով-խերով փախավ, բա մենք ինչո՞ւ գնացինք, նստեցինք, ոչ մի բան չարած մարդկանցով՝ 135 հոգի նստեցինք։ Ու այսքանից հետո ասում է, որ Մարտի 1-ը բացահայտված է, լո՞ւրջ ես ասում, բա որ Մարտի 1-ը բացահայտված է, Աղվանն ինչո՞ւ է դրսում, ինչո՞ւ նրա մասին ծպտուն չկա։ Հիմա այս «հպարտ քաղաքացու» վրա նստած, Փաշինյանին շալակած՝ տանում է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գուրգեն Եղիազարյանը։

Նրա համար հարցական է, թե ինչու «Մարտի 1»-ի գործով նախաքննությունը չի զբաղվել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանով։

«Ես դեռ չեմ ասում, թե Փաշինյանն ինչպես փախավ, որ ասում է, թե փախավ, և այլն, ու այս «հպարտ քաղաքացին» լսում է, մի քիչ ուրիշ ձև է եղել, հետո կասեմ, թե ինչպես է եղել նրա փախուստը»,- ասաց Գ. Եղիազարյանը։

Նա նաև նշեց, որ իրեն մի աղջիկ տեղեկացրել է, որ զգուշանա «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանից։

«Տղա ջան, քո կարծիքով՝ ում հետ ման ես գալիս, ես չգիտե՞մ, թե որ կլանն է, դա դու լավ գիտես, և դրա ապացույցն ունեմ»,- շեշտեց Գ. Եղիազարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս