
«Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է վաճառել Լուկակուին

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է ընդունել ամռանը բաժանվել թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուից:
Ռոմելուն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Էվերթոնից» 2017թ. հուլիսին, 75 մլն ֆունտով: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում բելգիացին անցկացրած 23 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ:
«Կարմիր սատանաները» պլանավորում են Լուկակուի վաճառքից ստացած գումարով ձեռք բերել նոր հարձակվողի: Ըստ պարբերականի տեղեկության, ակումբը դիտարկում է Մաուրո Իկարդիի («Ինտեր») և Պաուլո Դիբալայի («Յուվենթուս») թեկնածությունները:
«Մանչեսթեր Յունայթեդը», հավաքելով 51 միավոր, զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը