
«Կարող եմ ինձ պատկերացնել Ֆրանսիայի առաջնության ակումբի մարզչի դերում». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ներկա է գտնվել ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրի «Լիլ» – «Մոնպելյե» (0:0) խաղին: Պորտուգալացին խոստովանել է, որ պատրաստ է դիտարկել աշխատանքի մասին առաջարկ Լիգա 1-ի ակումբներից մեկից:
«Միանգամայն կարող եմ ինձ պատկերացնել մարզչի դերում Լիգա 1-ում: Ես արդեն աշխատել եմ 4 տարբեր երկրներում, ինձ դուր է գալիս ծանոթանալ նոր մշակույթի հետ: Աշխատանքը նոր առաջնությունում ֆանտաստիկ փորձ կարող է դառնալ:
Տվյալ պահին ես հանգիստ եմ: Աշխատում եմ անցկացնել ժամանակն ընտանիքիս և ընկերներիս հետ: Միևնույն ժամանակ, ես աշխատում եմ նորից մարզչական գործունեությամբ զբաղվելու ուղղությամբ:
Երկու-երեք ամիս առանց աշխատանքի՝ օքեյ: Բայց եթե սպասում ես ավելի դժվար, բարդ է: Հուսով եմ, որ ես կունենամ վերադառնալու և ավելի ուժեղ դառնալու հնարավորություն»,- Մոուրինիոյին է մեջբերում BT Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը