
Երկու պայմանների կատարման դեպքում Զիդանը պատրաստ է գլխավորել «Չելսին»

Ինչպես հաղորդում է The Sun-ը, ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը պատրաստ է գլխավորել «Չելսին», բայց միայն երկու պայմանների կատարման դեպքում: Ըստ պարբերականի տեղեկության՝ նա նորեկներ գնելու համար ցանկանում է ստանալ ամենաքիչը 220 մլն եվրո: Երկրորդ պայմանն է՝ պահել թիմում կիսապաշտպան Էդեն Ազարին, ով ավելի վաղ հայտարարել էր լոնդոնյան ակումբից հեռանալու ցանկության մասին:
2018 թվականին Զիդանը «Ռեալի» հետ միասին 3-րդ անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան: 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո Զիդանը հեռացավ «Սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնից:
26 տուրերից հետո «Չելսին», հավաքելով 50 միավոր, զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Չորրորդ տեղից, որը հնարավորություն է տալիս հանդես գալ ՉԼ-ի որակավորման փուլում, լոնդոնյան ակումբը հետ է մնում 1 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը