Բաժիններ՝

Բրիտանացին սև ընձառյուծի՝ պատմության մեջ երկրորդ լուսանկարն է արել

Բրիտանացի Ուիլ Բուրարդ Լուկասը դարձել է վերջին հարյուրամյակում առաջին լուսանկարիչը, որը կարողացել է լուսանկարել հազվագյուտ սեւ ընձառյուծի: Այդ մասին գրել է The Guardian-ը:

Լուսանկարն արվել է Քենիայում՝ գիշերային նկարահանումների համար հարմարեցված ֆոտոթակարդների միջոցով: Բուրարդ Լուկասը խցիկները տեղակայել էր այն վայրերում, որտեղ տեղացի բնակիչները տեսել էին ընձառյուծին: Հրատարակությունը նշում է, որ մինչ օրս միակ լուսանկարը, որը վկայում է սեւ ընձառյուծի գոյության մասին, եղել է 1909 թվականի լուսանկարը, որն արվել է Եթովպիայում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս