
Նպաստ ստացող մարդը սեզոնային աշխատանքի պատճառով չպետք է զրկվի նպաստից. Փաշինյան

Ընտանեկան նպաստից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքով զբաղվելուց, ինչը տնտեսության մեջ խնդիրներ է ստեղծում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սեզոնային աշխատանքի շրջանն է բացվում, նաեւ մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման աշխատանքի ժամանակը. աշխատատեղեր են բացվում:
Առաջարկում եմ սեզոնային աշխատանքի դեպքում մարդկանց չզրկել նպաստից: Ռեալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով չպետք է զրկվի այդ համակարգից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: