
«Ամենագեղեցիկ դասախոսուհուն» գտել են Տայվանում

Տայվանցի դասախոսուհին հանրաճանաչ է դարձել այն բանից հետո, երբ ուսանողները հրապարակել են նրա լուսանկարները: Աղջկան արագորեն կոչել են «ամենակրակոտ դասախոսուհին»:
Այդ մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը: Չեն Ցզյա Վենը հեղինակային իրավունքի վերաբերյալ դասախոսություն է կարդացել Չժունլի քաղաքի Տեխնոլոգիաների գիտության ինստիտուտում: Ուսանողները լուսանկարել են 28-ամյա դասախոսուհուն, որը կարճ սեւ զգեստը հագին գրատախտակի մոտ նրանց բացատրում է նյութը, եւ լուսանկարները տարածել են սոցիալական ցանցերում:
Չենի անակնկալ ժողովրդականության պատճառով բաժանորդների թիվը նրա Instagram-օգտահաշվում հասել է 91 հազարի: Չենն ինքը շարունակում է սովորել Չինական մշակույթի համալսարանում եւ վարում է ֆակուլտատիվ՝ նվիրված գիտելիքների էկոնոմիկային եւ մտավոր սեփականության ոլորտի իրավունքին:
Ազատ ժամանակ աղջիկը դաշնամուր եւ ֆլեյտա է նվագում: Չենի գեղեցկությունն այնպես է գերել սոցիալական ցանցի օգտատերերին, որ նրանք կրկին դասախոսություններին հաճախելու ցանկություն են հայտնել: Նաեւ մեկնաբանները ենթադրել են, թե ուսանողները երբեք չեն բացակայում դասախոսուհու պարապմունքներից, բայց դժվարանում են առարկայի վրա կենտրոնանալու հարցում: