
Հաշմանդամի սայլակով Բարբի տիկնիկը կներկայացվի հունիսին

Բարբի տիկնիկների հավաքածուն համալրվել է ձախ ոտքի փոխարեն պրոթեզով եւ հաշմանդամի սայլակով նմուշներով: Այդ համալրումը կոչված է երեխաներին պատվաստելու այն ըմբռնումը, որ գեղեցկությունն ու ֆիզիկական թերությունները չեն բացառում միմյանց: Այդ մասին հայտնել են Mattel կորպորացիայում, որը թողարկում է Բարբիները: Նոր տիկնիկների դեբյուտը պլանավորված է հունիսին:
«Մենք կարող ենք ֆիզիկական թերությունների մասին խոսակցություններն ավելի բարձր մակարդակի հասցնել դրանք (տիկնիկները) նորաձեւության նոր շարքում ներառելու եւ գեղեցկության ու նորաձեւության վերաբերյալ պատկերացումների բազմաչափությունը ցուցադրելու միջոցով»,- ասված է կորպորացիայի՝ հրապարակված հայտարարության մեջ:
Mattel-ի աշխատակիցները պրոթեզով Բարբի են մշակել 13-ամյա Ջորդան Ռիվզի հետ, որը ծնվել է առանց ձախ ձեռքի (դաստակից մինչեւ արմունկ): Նախագծին նաեւ մասնակցել են Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Կալիֆոռնիական համալսարանին կից մանկական կլինիկայի մասնագետները, որոնք օգնել են հաշմանդամի սալյակ նախագծելու մյուս Բարբիի համար: Սայլակին կցվում է թեքահարթակ՝ տիկնիկի խաղալիքային տնակ մուտքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: