
Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան Ուեսթը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Լոս Անջելեսում դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ վարպետության դասի ժամանակ հեռուստաաստղին հարցրել են, թե նրան ինչպես է հաջողվում խուսափել կնճիռներից:
«Չեմ ժպտում»,- պատասխանել է 38-ամյա Քարդաշյանը եւ հավելել, որ նախկինում ջանացել է ժպտալ յուրաքանչյուր լուսանկարում: Այնուհետեւ հեռուստաաստղը պատմել է, որ վերջին հղիության ժամանակ ինքը տառապել է պրեէկլամպսիայով (հղիության բարդացում, որի դեպքում խախտվում են զարկերակային ճնշման ցուցանիշները) եւ իր մոտ հայտնվել են այտուցներ:
Քարդաշյանը խոստովանել է, որ բազմաթիվ բաժանորդներ սկսել են ծաղրել իրեն գիրության եւ «այն բանի համար, որ ինքը չէր կարողանում վերահսկել քաշը»: Այդ ժամանակ նա լուսանկարների համար սկսել է փնտրել նոր, ավելի հաջող կեցվածքներ:
«Նույնիսկ եթե ես ավելի ինքնավստահ լինեի, արդեն չէի ցանկանում լինել այն աղջիկը, որը ժպտում է բոլոր լուսանկարներում: Այդ ամենը փոխեց իմ վիճակը, փոխեց ինձ եւ իմ անձը»,- պարզաբանել է հեռուստաաստղը: