
Բեռլինալեի կինոքննադատների վարկանիշում առաջին տեղում են մոնղոլական «Ձուն» և մակեդոնական այլաբանությունը ֆեմինիզմի մասին

Մոնղոլական «Ձու» եւ մեկեդոնական «Աստված կա, նրա անունը Պետրունիա է» կինոնկարներն առաջատարներն են Բեռլինալեի կինոքննադատների գնահատումներում: Ինչպես հայտնել է «Ինտերֆաքս»-ը, դա հետեւում է Screen հանդեսի վարկանիշից, որը փառատոնում ամեն օր կազմվում է աշխարհի տարբեր երկրների քննադատների արձագանքների հիման վրա։
«Ձուն» խորհրդանշական այլաբանություն է վերածնվելու մասին, իսկ «Աստված կա, նրա անունը Պետրունիա է» կինոնկարը կնոջ մասին է, որը դեմ է գնում եկեղեցական սովորություններին՝ իր նկատմամբ հարուցելով թե՛ եկեղեցու եւ թե՛ պետության ցասումը, բայց շարունակում է պաշտպանել իր իրավունքները:
Կինոնկարներին ամենաբարձր գնահատականը տվել է իտալացի քննադատը, իսկ արդյունքում յուրաքանչյուր ֆիլմ ստացել է 2,8-ական բալ: Դրանց հաջորդում է կանադացի դասական Դենի Քոտեի «Ուրվական քաղաքի անթոլոգիան»՝ 2,7 բալով:
Վարկանիշի առաջատարների եռյակը եզրափակում է Ֆրանսուա Օզոնի «Աստծու կամոք» կինոնկարը, այն հիմնված է իրական պատմության վրա եւ պատմում է կաթոլիկ եկեղեցու սպասավորների կողմից դեռահասների գայթակղեցման մասին (2,4 բալ):
Ընդամենը փառատոնի մրցույթում նշված է 17 ֆիլմ: Բեռլինի 69-րդ կինոփառատոնը տեղի է ունենում փետրվարի 7-ից մինչեւ 17-ը: Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորել է ֆրանսիացի դերասանուհի Ջուլիետ Բինոշը: