
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ փետրվարի 13-ին Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում, Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այս ծանր պահին անկեղծ վշտակցության և կարեկցանքի խոսքեր եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում։