Բաժիններ՝

Kiss-ի կիթառահարի նմանակի մազերը բոցավառվել են հենց բեմի վրա

Այն ամենը, ինչ դուք ցանկանում էիք իմանալ դիմացկունության եւ անխռովության մասին, բայց վախենում էիք հարցնել, ցուցադրել է այս երիտասարդը: Kiss-ի կիթառահար եւ վոկալիստ Պոլ Սթենլիի նմանակը ոչ միայն ինքն է «վառել», այլեւ հասցրել է ինքն էլ բոցավառվել, տեղեկացնում է Life-ը:

Քավեր-խմբի համերգի ժամանակ, որը Kiss-ի երգերն էր կատարում ԱՄՆ-ի Այովայի նահանգում, իսկական դժոխային շոգ էր:

Առանձնապես տպավորիչ պահերից մեկում փայլատակել է ոչ միայն հրավառությունը, այլեւ բոցավառվել են կիթառահար Բոբի Ջենսենի մազերը:

Ճիշտ է, երիտասարդին դա ամենեւին չի վախեցրել եւ չի շփոթեցրել. նա անվրդով շարունակել է ծանր ռոք նվագել: Եվ մինչ տեխնիկական անձնակազմը վազում էր մարելու այրվող գանգուրները, զարմացած հանդիսատեսները հեռախոսներով նկարահանում էին միջադեպը:

Երաժիշտն ինքը հետո պատմել է, թե իսկույն հասկացել է, որ այրվում է, բայց իրեն դա քիչ էր անհանգստացնում, գրում է Ultimate Classic Rock-ը:

Կիթառահարը վստահ էր, որ կհասցնեն մարել կրակը: «Ես անմիջապես հասկացա, որ մազերս վառվում են: Եվ դա կեղծամ չէր, այլ իմ մազերն էին: «…» Ես չէի անհանգստանում, զվարճալի էր»,- ասել է նա: Քավեր-խումբը, որում նվագում է Բոբի Ջենսենը, գոյություն ունի արդեն 20 տարի եւ կատարում է ոչ միայն Kiss-ի երգերը: Նրանց երգացանկում են նաեւ Queen-ի, Aerosmith-ի, Van Halen-ի ստեղծագործությունները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս