
«Մանչեսթեր Յունայթեդը» մտել է պայքարի մեջ ՊՍԺ-ի կիսապաշտպանի համար

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, հղելով Mirror-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է հերթական ակումբը, որը հավակնում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին:
Ըստ աղբյուրի տվյալների, անգլիական ակումբը դիտարկում է Ռաբիոյի տեղափոխությունը մոտակա ամռանը: Կիսապաշտպանը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում» անվճար, քանի որ հունիսին ավարտվում է նրա պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Ռաբիոն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Դրա պատճառով ՊՍԺ-ի ղեկավարությունը նրան տեղափոխել է պահեստային կազմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացին կտեղափոխվի «Բարսելոնա», բայց կատալոնացիները դադարեցրին բանակցությունները նրա հետ, քանի որ ձեռք բերեցին «Այաքսի» ֆուտբոլիստ Ֆրենկի դե Յոնգին:
Ռաբիոյի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Բավարիան», «Լիվերպուլը», «Տոտենհեմը» և «Չելսին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը