
Խամես Ռոդրիգեսն ուզում է վերադառնալ «Ռեալ»

Կիսապաշտպանը մտադիր է պայքարել «սերուցքայինների» կազմում տեղ նվաճելու համար:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում պայմանագիրը պատկանում է Մադրիդի «Ռեալին», չի ցանկանում վարձակալության ավարտից հետո հեռանալ Մադրիդից, այլ ուզում է տեղ նվաճել «սերուցքայինների» մեկնարկային կազմում:
Ըստ աղբյուրի տվյալների՝ ֆուտբոլիստը գիտի Անգլիայի և Իտալիայի ակումբների կողմից հետաքրքրության մասին, բայց մտադիր է մերժել յուրաքանչյուր առաջարկ, որոնք կլինեն ամռանը:
Ավելի վաղ մամուլը Ռոդրիգեսին կապում էր Սերիա Ա-ի ակումբների հետ: Ընդ որում, ֆուտբոլիստի հայրը հայտարարել էր, որ «Յուվենթուսին» համարում է գերազանց տարբերակ որդու կարիերայի շարունակության համար:
Այնուամենայնիվ, «Ռեալի» ղեկավարությունը» կարող է կոլումբիացուն ընդգրկել «Տոտենհեմի» հետ գործարքի մեջ՝ կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենին գնելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը