
Լիլիթ Հովհաննիսյանը մենահամերգներով հանդես կգա աշխարհի յոթանասուն քաղաքում

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը «Dream» խորագրով համաշխարհային շրջագայության ընթացքում իր երկրպագուներին մեծ տոն կնվիրի՝ ելույթներ ունենալով ավելի քան 70 քաղաքում:
Շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից:
«Dream World Tour»-ի առաջին համերգը տեղի կունենա մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:
Շրջագայության ընթացքում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Իսպանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի և այլ երկրների քաղաքներում:
Լիլիթ Հովհաննիսյանի և նրա շրջագայության կարգախոսը հետևյալն է. «Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը»: