Ահազանգ. Տնտեսվարողները ՀԴՄ սարքերը 60 հազար դրամով չեն կարողանում ձեռք բերել. փողն էլ հետ չեն տալիս. «Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՊԵԿ նախագահը հայտարարեցին, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին կտրամադրվեն 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով, սակայն մի քանի օր է, ինչ նոր ՀԴՄ-ների շահառուները ահազանգում են, որ չեն կարողանում 60 հազար դրամով ձեռք բերել ՀԴՄ սարքերը։

Տնտեսվարողների խոսքով՝ իրենց հարկայինից ուղարկում են ՊՈԱԿ, իսկ ՊՈԱԿ-ից հետ՝ նորից հարկային, որտեղից պատասխանում են, որ իրենք դեռ հրաման չունեն սարքերը 60 հազար դրամով տրամադրելու։

Խնդիր է առաջանում նաեւ նոր ՀԴՄ սարքերը 160 հազար դրամով գնողների դեպքում։ Նրանց դեպքում ավել գումարը, այսինքն՝ 100 հազար դրամը պետք է հետ փոխանցվի տնտեսվարողի հաշվին, սակայն մինչ օրս փոխանցումները չեն արվել՝ պատճառաբանությամբ, թե բյուջեում առայժմ փող չկա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս