Նիկոլ Փաշինյանը գոհ է Դավիթ Անանյանից. այս փուլում նրան փոխարինող գտնելու հարց պարզապես չի քննարկվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում շրջանառվող լուրը, թե ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին պատրաստվում են պաշտոնանկ անել, պարզվում է, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին տեղեկացնում են «Փաստի» աղբյուրները՝ հավելելով, որ վարչապետը գոհ է Անանյանի աշխատանքից, իսկ պարգեւավճարների շուրջ աղմուկը Փաշինյանը համարում է ուղղորդված, քանի որ տասնյակ այլ գերատեսչություններում եւս նմանատիպ պարգեւավճարներ են տրվել:

Այս պարագայում պարզապես ակտիվացել են ՊԵԿ-ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցող մի շարք անձինք եւ փորձել են պղտոր ջրում ձուկ որսալ:

Մեր տեղեկություններով, առաջիկայում իրականացվելիք հարկային բարեփոխումների պատասխանատվությունը դրված է Անանյանի վրա, ուստի այս փուլում նրան փոխարինող գտնելու հարց պարզապես չի քննարկվում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728