Անկրկնելի նուրբ հավ՝ սխտորանարնջային մարինադում
Բաղադրիչներ
1. Հավ – 500 գ
2. Նարինջ – 1 հատ
3. Սոյայի սոուս – 2 ճ/գ
4. Կարմիր աղացած պղպեղ – 1/2 թ/գ
5. Սխտոր – 3 ատամիկ
6. Զիրա – 1 պտղունց
7. Արևածաղկի ձեթ – 2 ճ/գ
8. Աղ – 1.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Լավ լվանալ նարինջը, չորացնել և կեղևազրկել:
2. Քամել հյութը և ավելացնել սոյայի սոուսը, համեմունքները, աղացած սխտորը, աղը և ձեթը:
3. Լցնել հավի վրա և թողնել, որ մարինացվի 3 ժամ կամ ամբողջ գիշեր:
4. Հետո տեղավորել տապակի մեջ:
5. Պատրաստել 40 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը