Բաժիններ՝

Իսրայելը հաջորդ շաբաթ կարձակի առաջին մասնավոր «լուսնագնացը»

«Բերեշիտ» առաջին մասնավոր լուսնային ապարատը, որն ստեղծվել է իսրայելական SpaceIL տիեզերական ստարտապի կողմից, լիովին պատրաստ է Falcon-9 հրթիռով տիեզերք ուղարկվելուն: Դրա արձակումը կկայանա փետրվարի 14-ին, եթե դրան չխանգարի եղանակը: Այդ մասին հայտնել է նախագծի պաշտոնական միկրոբլոգը: «Բերեշիտ»-ի հաջող արձակումը հանրագումարի կբերի ութուկես տարվա շատ համառ եւ քրտնաջան աշխատանքի արդյունքները»,-հայտարարել է Յոնաթան Ուայնթրաուբը՝ SpaceIL-ի ղեկավարներից մեկը:

Ինչպես նշել է ինժեները, առաջին իսրայելական լուսնագնացը երեկ անցել է բոլոր նախաթռիչքային ստուգումները եւ այժմ այն ամբողջովին պատրաստ է տիեզերք արձակմանը: Ուայնթրաուբի եւ նրա համախոհների լուսնագնացն սկզբնապես ստեղծվում էր Lunar XPrize աղմուկ հանած մրցույթին մասնակցելու համար:

Այն Google ընկերության եւ XPrize հիմնադրամի կողմից 2007 թվականին գործարկվել էր տիեզերքի «մասնավոր» յուրացումը եւ այլ մոլորակների ուսումնասիրությունը ժողովրդականացնելու համար: Դրա շրջանակներում որոնիչ հսկան խոստացել էր շուրջ 30 մլն դոլար հատկացնել ցանկացած մարդու կամ մասնավոր ընկերության, որը նոր լուսնագնաց կմշակի եւ Լուսնի վրա դրա իջեցման համոզիչ պլաններ կտրամադրի:

Մրցույթի պայմանները բավականին յուրահատուկ էին. լուսնագնացը մշակողները պետք է ուղեծիր դրա արձակման պարտավորագիր ունենային, եւ ստեղծեին ինքնավար սարք, որը կկարողանար Լուսնի մակերեւույթի վրայով անցնել առնվազն 500 մետր, լուսանկարներ ու տեսանյութեր պատրաստեր եւ ուղարկեր Երկիր, ինչպես նաեւ անցկացներ մի շարք գիտական ուսումնասիրություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս