
Walt Disney Studios-ը ներկայացրել է «Ալադին» ֆիլմի թրեյլերը

Walt Disney Studios-ը ներկայացրել է ռեժիսոր Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի թրեյլերը: Տեսահոլովակը հրապարակված է ընկերության YouTube-ալիքում։ Կինոնկարում գլխավոր դերերը կատարել են Մենա Մասուդը (Ալադին), Նաոմի Սքոթը (Ժասմին), Ուիլ Սմիթը (Ջին): Ուիլ Սմիթը նույնպես տեսահոլովակ ու ֆիլմից մի կադր է հրապարակել Instagram-ի էջում:
«Ես չէ որ ձեզ ասում է, որ կապույտ եմ լինելու: Հարկավոր է ավելի հաճախ ինձ վստահել»,- գրել է նա: «Ալադին»-ը վարձույթ դուրս կգա 2019 թվականի մայիսի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: