
Երջանիկ զույգերը բացահայտել են երկարատև հարաբերությունների գաղտնիքը

Երջանիկ զույգերը պատմել են, թե ինչն է իրենց թույլ տալիս մնալ միասին եւ հարմարավետ զգալ: Այս թեմայի շուրջ ուսումնասիրությունն անցկացրել է Eharmony ծանոթությունների կայքը, որը մասնագիտանում է երկարաժամկետ հարաբերությունների համար զույգեր գտնելու բնագավառում: Այդ մասին հայտնել է The New York Post-ը:
Հետազոտության մեջ ասվում է, որ մարդիկ, որոնք երկարաժամկետ հաջող հարաբերություններ են պահպանում, ամենից հաճախ որպես գաղտնիք նշում են առողջ սեռական կյանքը եւ հավասար տնտեսական հնարավորությունները: Միության հուսալիությունը նաեւ, դատելով հարցման մասնակիցների պատասխաններից, ամրապնդում են երկու երեխայի եւ առնվազն 75 հազար դոլար տարեկան երամտի առկայությունը:
«Կրթությունը եւ համանման քաղաքական հայացքներն այժմ ավելի կարեւոր են, քան հինգ տարի առաջ»,-պատմել է Eharmony-ի գլխավոր տնօրեն Հրանտ Լենգսթոնը: Հետազոտության արդյունքները նաեւ ցույց տվեցին, որ, չնայած տարբերություններին, տղամարդիկ ու կանայք կարծում են, որ «համատեղ կյանքն ամուսնությունից ավելի կարեւոր Է»: Դրանում համոզված է հարցվածների 70 տոկոսը:
Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ կանայք ավելի շատ գնահատում են զուգընկերոջ ֆինանսական կայունությունը այն դեպքում, երբ տղամարդիկ կենտրոնացած են արտաքնի վրա: Eharmony-ի հարցմանը մասնակցել է ավելի քան 2,3 հազար մարդ: