Երևանում 31-ամյա տղամարդը 10-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 10-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է:
2018թ. սեպտեմբերի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հետապնդելով իր 10-ամյա դստերը, աղջկա հետևից մտել է շենք և փորձել անառակաբարո գործողություններ կատարել, սակայն անչափահաս աղջիկը փախել է դեպի տուն:
Դեպքի առթիվ.2018թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.:
31-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: