Բաժիններ՝

Դուտերտեն Ֆիլիպիններն անվանափոխելու ցանկություն է հայտնել. Manila Bulletin

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտադրություն է հայտնել փոխել երկրի անվանումը, որպեսզի թուլացնի դրա կապը գաղութային ժառանգության հետ: Ինչպես փետրվարի 12-ին հայտնել է Manila Bulletin թերթը, Ֆիլիպինների նոր անվանումը կարող է դառնալ «Մահառլիկա Հանրապետությունը»:

Նախօրյակին Դուտերտեն, ճառով հանդես գալով Մագինդանաոյի նահանգում, քննադատության է ենթարկել Իսպանիայի ազդեցությունը իր հայրենիքի մշակույթի վրա:

«Մեր երկրի անվանումը հղացել է Մագելանը, որի ճանապարհորդությունը ֆինանսավորել է Իսպանիայի Ֆիլիպ թագավորը: Ահա թե ինչու այդ տխմարն այն անվանեց Ֆիլիպիններ: Բայց երբեւիցե մենք դա կուղղենք»,-հույս է հայտնել նախագահը:

Դուտերտեն նաեւ պաշտպանել է Ֆիլիպինների դիկտատոր Մարկոսի գաղափարը, որն անցյալ հարյուրամյակում իր կառավարման ընթացքում առաջարկում էր երկիրը վերանվանել «Մահառլիկա Հանրապետություն»: «Մարկոսն իրավացի էր, որովհետեւ «մահառլիկան» մալայերեն (մեզ հարազատ) բառ է»,-բացատրել է Ֆիլիպինների ղեկավարը: Ֆիլիպինների արդի լեզվում «մահառլիկա» տերմինը նշանակում է «արքայական վերնախավ»: 20-րդ դարում այն Մարկոսի ռեժիմի կողմից ակտիվորեն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս