Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարեւորել է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի վավերացման արագացումը

Brexit-ի վերբերյալ համաձայնագրի վավերացման ուղղությամբ աշխատանքն անհրաժեշտ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը՝ ամփոփելով բրիտանացի իր պաշտոնակցի հետ Փարիզում կայացած հանդիպման արդյունքները:

«Այսօր առավոտյան բրիտանացի իմ պաշտոնակից Ջերեմի Հանթի հետ հանդիպում եմ ունեցել Brexit-ի հարցի շուրջ. անհրաժեշտ է արագ առաջ շարժվել դեպի համաձայնեցված պայմանագրի վավերացում կանոնակարգված Brexit-ը երաշխավորելու համար»,- գրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Twitter միկրոբլոգի իր օգտահաշվում:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից պետք է դուրս գա արդեն մարտի 29-ին, սակայն «ապահարզանի» վերաբերյալ համաձայնագրի գոյություն ունեցող նախագիծը դեռեւս չի վավերացվել եւ չի ստացել բրիտանացի խորհրդարանականների բավարար աջակցությունը: Իսկ ԵՄ-ն իր կողմից հրաժարվում է վերանայել այդ պայմանագրի նախագիծը: Ընդսմին՝ գոյություն ունի Brexit-ի ամսաթիվը հետաձգելու հնարավորություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս