
Գրիպի և սուր շնչառական վարակների առումով ԱՀ-ում գրանցվել է հիվանդության թեթևակի աճ. ոլորտի պատասխանատու

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրիպի և սուր շնչառական վարակների առումով ԱՀ-ում հիվանդության թեթևակի աճ է գրանցվել:
Գրիպի և սուր շնչառական վարակների առումով ԱՀ-ում գրանցվել է հիվանդության թեթևակի աճ. ոլորտի պատասխանատու
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:
Նա տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ ստացիոնար բաժանմունքում գրանցված է 54 հիվանդ, որից 38-ը երեխաներ են: Հիվանդներից 14-ի մոտ հայտնաբերվել է թոքաբորբ. նրանցից 5-ը երեխաներ են:
«Հանրապետությունում իրականացվում է գրիպի և սուր շնչառական վարակների մշտադիտարկում: Բոլոր տվյալները ներկայացվում են ԱՀ առողջապահության նախարարություն:Ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում հատկապես դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում: Դպրոցներում կան մեծ թվով բացակաները: Հիվանդության պատճառով բացակաների թիվը 10 % է, իսկ նախադպորցական հաստատություններում՝ 15 %»,-մանրամասնել է Օ. Հարությույանը:
Ոլորտի պատասխանատուն հորդորում է բոլորին, որ տանը հիվանդ երեխա լինելու դեպքում չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ, այլ դիմել բժշկի:
«Տնային պայմաններում չօգտագործել հակաբիոտիկներ: Իմունիտետը բարձրացնելու համար անհրաժեշտ է օգտագործել շատ հեղուկ, ուտել մրգեր և բանջարեղեն»,-ասել է մասնագետը: