
«Գիտեինք, որ «Ռեալը» մեզ մարտահրավեր կնետի». Ռոբերտո

«Բարսելոնայի» պաշտպան Սերջի Ռոբերտոն «Ատլետիկի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո խոսել է «Ռեալի» հետ չեմպիոնական մրցավազքի մասին:
«Գիտեինք, որ «Ռեալը» մեզ մարտահրավեր կնետի: Նրանք հաղթել են «Ատլետիկոյին» և շատ լավ մարզավիճակում են: Բայց մենք առաջվա նման առաջինն ենք, և պատրաստվում ենք պահպանել առաջատարությունը մինչև մրցաշրջանի ավարտը:
Երեք ոչ-ոքի անընդմե՞ջ: Մենք 6 միավորի առավելություն ունենք, Գավաթի կիսաեզրափակչում ենք, այնպես որ, ամեն ինչ լավ է»,- ասել է Ռոբերտոն:
Սիրարփի Աղաբաբյան