
Մոուրինիոն վերադառնում է աշխատանքի, բայց՝ որպես լրագրող

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոն կշարունակի աշխատել Russia Today-ում:
Պորտուգալացին միանալու է ալիքին մարտին: Նա մեկնաբանելու է Չեմպիոնների լիգայի խաղերը հատուկ հաղորդման շրջանակներում:
Հաղորդումը լինելու է կարծիքային, Մոուրինիոն մեկնաբանելու է խաղերը՝ ըստ իր հայացքների: On the touchline with Jose Mourinho. այսպես է կոչվում հաղորդումը, որը մեկնարկելու է մարտի 7-ին:
Մոուրինիոն նշել է, որ Աշխարհի առաջնության խաղերը մեկնաբանելն իրեն դուր է եկել, և ինքը երջանիկ է, որ կարող է շարունակել աշխատանքը՝ որպես լրագրող-մեկնաբան:
Սիրարփի Աղաբաբյան