
«Նրանք կրկին վախենում են մեզնից». հնչել է «Ռեալի» հանդերձարանում հաղթանակից հետո

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերջին խաղերն անցկացնում են շատ վստահ և մեկը մյուսի հետևից հաղթանակներ են տոնում:
«Ատլետիկոյին» հաղթելուց հետո (3:1) մադրիդցիների հանդերձարանում հնչել են մոտիվացնող խոսքեր՝ «Նրանք կրկին մեզանից վախենում են»: Այս մասին հավաստիացնում է Marca-ն:
Վերջին 10 հանդիպումներում «Ռեալը» գրանցել է ութ հաղթանակ:
Մադրիդյան ակումբն արդեն 2-րդ հորիզոնականում է Իսպանիայի առաջնությունում և ունի Գավաթի եզրափակչում խաղալու լավ հնարավորություն:
Սիրարփի Աղաբաբյան