Բաժիններ՝

«ՊՍԺ-ն կորցրել է կարևոր ֆուտբոլիստների, սա անկախատեսելի է դարձնում խաղը». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Օլե-Գունար Սուլշերն իր ակնկալիքներով է կիսել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` ՊՍԺ-ի հետ կայանալիք հանդիպումից առաջ:

«Հաջորդ խաղերում մենք կհանդիպենք ուժեղ մրցակիցների հետ, բայց հիմա մենք կենտրոնանում ենք մոտակա հանդիպման վրա: Մենք շատ առաջ չենք գնում, քանի որ այդ դեպքում կա կենտրոնացվածությունը կորցնելու վտանգ:

Եվ երկրպագուները, և թիմը սպասում են այս խաղին անհամբերությամբ: Չեմպիոնների լիգայի խաղերը յուրահատուկ են: Ես ուզում եմ, որ ֆուտբոլիստները վստահորեն սկսեն խաղը և հասնեն հաղթանակի:

ՊՍԺ-ն կորցրել է կարևոր ֆուտբոլիստների, սա անկախատեսելի է դարձնում խաղը: Ցանկացած թիմ, որը կորցնում է կարևոր խաղացողների, զգում է դա, բայց դա նաև  հնարավորություն է տալիս մրցակցին: Այդ պատճառով ՊՍԺ-ի խաղն ավելի անկանխատեսելի կլինի: Բայց մենք ունենք տարբերակներ, թե ինչպես պետք է պատրաստվենք այս հանդիպմանը:

Մենք մոտենում ենք այս խաղին գերազանց վիճակում և մենք ունենք լավ հնարավորություններ: Մենք վստահ ենք և հանդես ենք գալիս՝ որպես իսկական թիմ: Եթե նման մեծ հանդիպումներին մասնակցելու լավ պահ կա, ապա այդ պահը հենց հիմա է»,- ասել է Սուլշերը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի  «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս