
««Մանչեսթեր Յունայթեդը» և Չեմպիոնների լիգան հոմանիշներ են». Տուխել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը:
««Մանչեսթեր Յունայթեդը» և Չեմպիոնների լիգան հոմանիշներ են: Սա շատ փորձառու թիմ է: Մեզ համար դժվար կլինի, քանի որ մենք չունենք նման պատմություն:
Բայց մենք զգում ենք մեզ՝ ինչպես իսկական թիմ: Մենք խաղալու ենք նույն տրամադրվածությամբ, ինչպես «Լիվերպուլի» և «Ցրվենա Զվեզդայի» հետ: Ես շատ ուրախ եմ, որ հայտնվել ենք նման իրավիճակում մանչեսթերցիների հետ խաղից առաջ»,- ասել է Տուխելը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան