
«Ես «Դերբիի» մարզիչն եմ և բարեխղճորեն եմ կատարում աշխատանքս». Լեմպարդը՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին

«Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստ, իսկ ներկայումս՝ «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է շշուկները, որոնք կապում են նրան «Սթեմֆորս Բրիջ» տեղափոխվելու հետ այն բանից հետո, երբ «Չելսին» խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:
«Այդպիսի պարտություն «Չելսին» վաղուց չէր տեսել: Բայց սա ֆուտբոլ է: Նման բան պատահում է: Չի կարելի մոռանալ, որ մրցակիցը հզոր «Մանչեսթեր Սիթին» էր»,- անգլիացուն է մեջբերում AS-ը:
«Ես հարգում եմ «Չելսիին» և Մաուրիցիո Սարիին, բայց ես «Դերբիի» մարզիչն եմ և բարեխղճորեն եմ կատարում աշխատանքս: Հիմա ես միայն մտածում եմ «Իսպվիչի» հետ չորեքշաբթի կայանալիք խաղի մասին:
Հուսով եմ, որ «Չելսին» շուտով կվերադառնա իր մարզավիճակին և լավ արդյունքներ ցույց կտա»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սարիին կարող է փոխարինել Ջանֆրանկո Ձոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը