Ինչպես չգիրանալ դիետայից հետո. 7 խորհուրդ՝ քաշը պահելու համար
Երբ մարդիկ դադարում են դիետային հետևել, հաճախ նրանք նորից քաշ են հավաքում: Դա կարող է կապված լինել դիետայի առանձնահատկության կամ էլ նրա հետ, որ դրանից հետո մարդը մոռանում է առողջ սնունդի մասին: Նիհարելուց հետո նորից չգիրանալու համար անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին:
1. Օրվա ընթացքում 3 անգամ կերեք:
2. Անհրաժեշտ է անպայման նախաճաշել: Այն պետք է լինի սննդարար և թեթև: Նախաճաշին կարող եք մրգեր, կաթնաշոռ, ձվածեղ և այլ բաներ ուտել:
3. Ընթրել կարելի է միայն քնելուց 4 ժամ անց:
4. Մրգերը կարելի է ուտել միայն մինչև ժամը 16:00-ն:
5. Մթերքները պետք է ճիշտ համադրել:
6. Ձեր ուտելիքների ցանկում պետք է լինեն ածխաջրեր (բանջարեղեն, մրգեր), սպիտակուցներ (միս, ձուկ, կաթ, ձու), ճարպեր (ձուկ, ավոկադո):
7. Շատ ջուր խմեք (օրվա ընթացքում՝ մինչև 8 բաժակ):
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը