
Քևին Օքսուզի համար ԱՄՆ դատարանը սահմանել է երկու տարի փորձաշրջան. նա կվճարի նաև 20 հազար դոլար տուգանք

ԱՄՆ Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը հրապարակել է ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք, հակահայկական քարոզչությամբ զբաղվող լոբբիստ Քևին Օքսուզի գործով դատավճիռը: Նա ձերբակալվել էր Հայաստանում և արտահանձնվել Միացյալ Նահանգներին:
Houstonchronicle.com-ը տեղեկացնում է, որ Օքսուզը դատարանի դահլիճից ազատ է արձակվել, դատարանը նրա համար սահմանել է երկու տարի փորձաշրջան: Նա նաև պետք է վճարի 20 հազար դոլար տուգանք:
Օքսուզը ԱՄՆ-ում մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար:
Մեղադրող կողմը համաձայն չի եղել դատարանի որոշման հետ, պնդել է, որ Օքսուզի խաբեությունը լուրջ վնաս է հասցրել ամերիկյան քաղաքական ինստիտուտներին և պահանջել է 1 տարի ազատազրկում: