
Թաիլանդի ընտրական հանձնաժողովն արքայադստերը չընդգրկեց վարչապետի պաշտոնի թեկնածուների ցուցակում

Թաիլանդի ընտրական հանձնաժողովը փետրվարի 11-ին հրապարակել է երկրի վարչապետի պաշտոնի թեկնածուների պաշտոնական ցուցակները՝ դրանցում չներառելով երկրի թագավորի քրոջ՝ արքայադուստր Ուբոլա Ռատանայի անունը: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Վարչապետի պաշտոնի համար 67-ամյա արքայադստեր թեկնածությունն առաջադրել էր «Թաի Ռաքսա Չաատ» ընդդիմադիր կուսակցությունը:
Այդ որոշումը սուր քննադատության է ենթարկվել Մախա Վաչիրալոնգկոռն թագավորի կողմից:
Նրա կարծիքով, թագավորական ընտանիքի անդամները «պետք է վեր կանգնեն քաղաքականությունից եւ չեն կարող պաշտոններ զբաղեցնել քաղաքականության մեջ»: Ուբոլա Ռատանան ինքն ավելի վաղ համաձայնել էր առաջարկված անվանակարգին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: