
Քեյթ Միդլթոնը արքայադուստր Դիանայի ականջօղերն է կրել BAFTA կինոմրցանակի հանձնման արարողությանը

Քեմբրիջի դքսուհի Քեթրինը BAFTA կինոմրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությանը եկել էր արքայադուստր Դիանայի ականջօղերով: Այդ մասին հայտնել է The Mirror-ը:
Ինչպես գրում է հրատարակությունը, դրանք արքայազն Ուիլյամի մոր սիրելի ականջօղերն էին: Դրանցով նա 1991 թվականին այցելել էր նույն այդ մրցանակի հանձնման արարողությանը: Քեյթ Միդլթոնը հանդիսավոր միջոցառման համար ընտրել էր անգլիացի դիզայներ Լի Ալեքսանդր Մաքքուինի պատրաստած ճերմակ երկար զգեստը, որը մերկացնում է ձախ ուսը:
Հարկ Է նշել, որ արքայազն Ուիլյամը Բրիտանական կինոակադեմիայի նախագահն է: Ինչպես արդեն հաղորդվել է, հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» պատմական ֆիլմն ստացել է Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների Բրիտանական ակադեմիայի առավել մեծ թվով պարգեւները: Կինոնկարին բաժին է հասել յոթ պարգեւ:
Երկրորդ տեղում մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնս Կուարոնի «Ռոմա» դրաման է, որը նվաճել է չորս պարգեւ:
«Ֆավորիտուհին» ֆիլմը պարգեւներ է ստացել, մասնավորապես, լավագույն ֆիլմի, օրիգինալ սցենարի, կոստյումի դիզայնի, սանրվածքի եւ դիմահարդարման համար: Ընդամենը կինոնկարը հայտարարված էր 12 անվանակարգում: Անգլիացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը BAFTA-ի մրցանակ է ստացել«Կնոջ լավագույն դեր» անվանակարգում՝ Բրիտանիայի թագուհի Աննային մարմնավորելով «Ֆավորիտուհին» ֆիլմում: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռեյչել Վայսը, որը «Ֆավորիտուհին» կինոնկարում կատարել է Սառա Չերչիլի՝ թագուհու մտերիմ ընկերուհու դերը:
The Duke and Duchess of Cambridge arrive at the 72nd British Academy Film Awards. #EEBAFTAs #RoyalFamily pic.twitter.com/V8e1yzaQjh
— The Royal Family Channel (@RoyalFamilyITNP) February 10, 2019