«Ռոբերտ Քոչարյանը պահվում է սովորական խցում, ինչպես մյուս կալանավորները». Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով հարուցվել է վարույթ, որի շրջանակներում Արման Թաթոյանը մոտ մեկ ամիս առաջ քրեակատարողական հիմնարկում այցելել է Ռորբերտ Քոչարյանին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տեղի է ունեցել առնանձնազրույց, քննարկումներ, տարբեր հարցեր են բարձրացվել, օրինակ՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների հետ կապված հարցը:
«Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդմանը, նախ՝ ՄԻՊ-ը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ ընթացող քաղաքական գործով քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում, թե՞ ոչ, որովհետև մեղադրանքը գնահատելու իրավական հնարավորություն չունենք: Դրանից բացի մեզ համար նշանակություն չունի այն հասարակական պատկերացումները, որ անձի վերաբերյալ կան»,- ասաց Ա.Թաթոյանը:
Ըստ նրա՝ Քոչարյանը պահվում է սովորական խցում, ինչպես մյուս կալանավորները, Երևան կենտրոնում մենախցերը փոքր են, բայց աշխատողների վերաբերմունքից դժգոհություն չունի:
Թաթոյանը ուղիղ չպատասխանեց հարցին՝ արդյոք Քոչարյանն իրեն դժգոհե՞լ է քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքից: Նա նշեց, որ առանձնազրույցը գաղտնի է, բայց կալանավորները ցանկացած հարցով կարող են դիմել ՄԻՊ-ին, իսկ ՄԻՊ-ն իր իրավասությունների շրջանակներում է միջամտում: