Արման Թաթոյանը հրաժարվեց մեկնաբանել ՄԻԵԴ ուղարկված Ռոբերտ Քոչարյանի հայցի մասին
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարցադրում ուղղեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ ՀՀ-ի գործերի վերաբերյալ, թե ինչ իրավիճակ է սպասվում, ինչ վտանգներ կարող են լինել:
Նա նշեց, որ Սամվել Մայրապետյանի հետ կապված ՄԻԵԴ որոշումից հետո շատ է խոսվում այդ խնդրի մասին, հատկապես՝ առաջիկայում սպասվում է Ռոբերտ Քոչարյանի գործով քննություն:
ՄԻՊ Արման Թաթոյանը հրաժարվեց մեկնաբանել խնդիրը:
«Քանի որ այդ գործերը քննության փուլում են, առավել ևս որոշումները դատաքնության փուլ են թևակոխում, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- ասաց նա:
Թաթոյանը նշեց, որ նախկինում ինքն անդրադարձել է վտանգներին՝ կապված գնահատականների հետ պաշտոնյաների կոնկերտ ինչ-որ գործերով հանցանքի կատարման հետ: