«Խորհրդարանական դիվանագիտությունն ընդհանրապես սկսվում է մեկ պատգամավորից». Հովհաննես Իգիթյան

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստում դրա նախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց 13-հոգանոց հանձնաժողովի կազմը՝ «Իմ քայլը» խմբակցությունից Սոս Ավետիսյան, Անուշ Բեղլոյան, Գոռ Գևորգյան, Միքայել Զոլյան, Շիրակ Թորոսյան, Հովհաննես Իգիթյան, Տաթևիկ Հայրապետյան, Ալեն Սիմոնյան, «Լուսավոր Հայաստանից»՝ Արման Բաբաջանյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Արման Աբովյան, Վահե Էնֆիաջյան, Տիգրան Ուրիխանյան:

Հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Իգիթյանը:

Նա հայտարարեց, որ հանձնաժողովի աշխատանքի էությունը խորհրդարանական դիվանագիտությունն է, որը լուրջ ինստիտուտ է.

«Խորհրդարանական դիվանագիտությունն ընդհանրապես սկսվում է մեկ պատգամավորից: Մեկ պատգամավորի հայտարարությունը կամ հանդիպումն արդեն կարող է այս կամ այն ձևով ազդել արտաքին քաղաքականության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս