
Կիրակնօրյա ռուլետ «5 րոպե». արագ և համեղ

Բաղադրիչներ
1. Ալյուր – 1 բաժակ
2. Ձու – 1 հատ
3. Խտացրած կաթ – 1 բանկա
4. Սոդա – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Խառնել բոլոր բաղադրիչները և լցնել թխման համար նախատեսված ուղղանկյունաձև կաղապարի մեջ, հարթեցնել:
2. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 5-7 րոպե:
3. Միջուկի համար կարող եք ընտրել ցանկացած ջեմ կամ կրեմ:
4. Ռուլետը ավելի լավ է փաթաթել այն ժամանակ, երբ այն դեռ տաք լինի, որպեսզի այն փափուկ և հյութալի լինի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը