
Մայքլ Ջեքսոնը և Ջորջ Հարիսոնը BBC-ի ստուդիայում. գտնվել է 40-ամյա վաղեմության ձայնագրությունը

0 տարի առաջ այն ժամանակ երկու խոշորագույն երաժշտական աստղերը մտել են BBC-ի ռադիոկայան՝ քննարկելու շաբաթվա երաժշտական նորությունները։ Հետագա մեկուկես ժամում Մայքլ Ջեքսոնը եւ Ջորջ Հարիսոնը քննարկել են Նիկոլետ Լարսոնի, The Blues Brothers-ի եւ Foreigner-ի վերջին սինգլները, ինչպես նաեւ պատմել են, թե ինչպես են ստեղծվել իրենց սեփական երգերը: Սակայն BBC-ում որոշում էր ընդունվել արխիվներում չպահել շոուի լրիվ ձայնագրությունը, պահպանվել էր այդ հաղորդման սոսկ ոչ մեծ մի հատվածը:
Բայց վերջերս հայտնաբերվել ու վերականգնվել է Ջեքսոնի եւ Հարիսոնի հետ հարցազրույցի ամբողջական ձայնագրությունը:
Լեգենդար ծրագրի վերականգնված ամբողջական տարբերակը փետրվարի 9-ին կտրվի BBC-ի տեղական Radio Solent ռադիոկայանի (հաղորդումներ է հեռարձակում Հեմփշիրի եւ Դորսեթի հարավային կումսություններում) եթերում, ինչպես նաեւ BBC-ի թվային ծառայություններում: