
Արգենտինայում դինոզավրի նոր տեսակի մնացորդներ են հայտնաբերել

Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզավրների մնացորդներ, որոնք մեջքին երկար փշերի օգնությամբ վանել են գիշատիչներին: Այդ մասին հայտնել է Phys.org ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով հետազոտողներին:
Ինչպես նշված է, խոտակեր դինոզավրի, որն ապրել է շուրջ 140 միլիոն տարի առաջ, գլխի եւ պարանոցի կմախքը գտնվել է արգենտինյան Պատագոնիայում: Գտածոյի վերարտադրությունը ցուցադրվել է Բուենոս Այրեսի Գիտամշակութային կենտրոնում: Դիկրեոզավրիդների ընտանիքից դինոզավրների նոր տեսակն ստացել է Bajadasaurus pronuspinax անվանումը:
«Մենք ենթադրում ենք, որ Bajadasaurus-ի, ինչպես նաեւ cazaui տեսակի ամարգազավրների մեջքին եւ պարանոցին այդ երկար եւ սուր փշերը, շատ երկար ու բարակ, ծառայել են գիշատիչներից պաշտպանվելու համար»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Պաբլո Գալինան: Հետազոտության արդյունքները հրապարակված են Scientific Reports գիտական հանդեսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: