
«Հասարակ» պիրոգ. այս բաղադրատոմսը գերազանցում է բոլոր սպասումները

Բաղադրիչներ
1. Ալյուր – 7 ճ/գ
2. Կեֆիր – 1 բաժակ
3. Ձու – 3 հատ
4. Մայոնեզ – 1 բաժակ
5. Աղ և սոդա – մեկական պտղունց
6. Կարագ՝ թխելու համար
Պատրաստման եղանակը
1. Հարել ձուն, հետո ավելացնել կեֆիրը, մայոնեզը և նորից հարել:
2. Զանգվածին ավելացնել մաղած ալյուր, սոդա, աղ և լավ հունցել:
3. Խմորի կեսը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
4. Վրան հավասարաչափ տեղաբաշխել միջուկը (օրինակ՝ շոգեխաշած կաղամբը) և վրան լցնել խմորի մնացած մասը:
5. Թխել 30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը