Բաժիններ՝

«Այս պահին լուծում ենք Հարկային օրենսգրքի ոչ թե գլոբալ, այլ կարճաժամկետ խնդիրները, կլինեն ավելի խորքային փոփոխություններ». Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի համոզմամբ` պարգևատրումների մեխանիզմները մեկ օրում լուծվող խնդիր չեն, բայց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ ունեցած քննարկման կոնսենսուսն այն էր, որ պետք է այդ ուղղությամբ լուրջ աշխատել։ Այդ մասին Թունյանն ասաց նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։

«Կհամաձայնեք, երբ պարգևավճարի չափը մի քանի անգամ գերազանցում է աշխատավարձին, դա ճիշտ չի ընկալվում։ Հստակ չափորոշիչներ պետք է լինեն՝ ինչի համար ինչքան գումար ենք տալիս»,- ասաց Թունյանը՝ նշելով, որ այստեղ օրենքի առումով խախտում չկա, հարցը մեխանիզմների մեջ է։

Թունյանն ասաց, որ անդրադարձ է կատարվել նաև Հարկային օրենսգրքին։

«Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարց ևս բարձրացվել է, մասնավորապես՝ հաշվապահների, խորհրդատվական ծառայությունների հարկման ռեժիմի վերաբերյալ: Դրանք շրջանառության հարկից պետք է անցնեն ավելացված արժեքի հարկի՝ կապված միկրոբիզնեսի հետ։ Կառավարության ընդհանուր որոշումն այնպիսին է, որ այս պահին մենք լուծում ենք Հարկային օրենսգրքի ոչ թե գլոբալ, այլ կարճաժամկետ խնդիրները, դրանից արդեն հետո կլինեն ավելի խորքային փոփոխություններ»,- ընդգծեց Թունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս